Երևան, 16.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան


«Վերադարձ մանկություն». հայտնիները նորից իրենց աշակերտական նստարանին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Exclusive

Նորից սեպտեմբեր է. ոմանք իրենց առաջին քայլերն են անում դպրոցում, ոմանք էլ միայն կարոտով կարող են հիշել դպրոցական տարիները, անհանգստություններն ու չարաճճիությունները:)  BlogNews.am-ը հայտնիներին վերադարձրեց իրենց դպրոց. մեր նոր նախագծի շրջանակներում նրանց աշակերտական հագուստով լուսանկարել ենք իրենց ուսուցիչների հետ ու փորփրել դասատուների հիշողությունները հայտնիների մասին։ Մեր հերոսները հաճախ չէին կարողանում զսպել հուզմունքը։

Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը մեր նկարահանմանը եկել էր ավագ դստեր՝ Նարեի հետ։ Նա սովորել է 129 դպրոցում։ Որքան էլ զարմանալի է՝ մեր ամենակիրթ դերասաններից մեկը դպրոցում ամենևին էլ գերազանցիկ չի եղել, ավելին՝ չի սիրել զբաղվել ուսմամբ։ Սարգսի դպրոցում նրա պատվին ցուցատախտակ էին պատրաստել, որտեղ տեղ էին գտել նրա դպրոցական նկարները, բժշկական թղթերն ու մի էջ դպրոցից։ Ուսուցիչները կատակում էին, որ մի կերպ են գտել մատյանի էջ, որտեղ Սարգսի գնահատականները եղել են ոչ թե 3 կամ 2, այլ 4:) Այդ 4-ն էլ Սարգիսը վաստակել է պատմության ուսուցչի համակրանքի շնորհիվ։

«Ես լավ չեմ սովորել, բայց գենետիկաս ուժեղ էր և հաղթեց։ Մի պահ եկավ, երբ ես այլևս չէի ուզում փողոցներում լինել, ուզում էի այլ բանով զբաղվել, ինչ-որ բանի հասնել»,- նշեց նա։

Սարգսի դպրոցի ուսմասվարը՝ տիկին Պետրոսյանը, պատմեց, որ 10-րդ դասարանում նա դարձել էր բավականին ինքնամփոփ. «Ավարտական երեկոյի ժամանակ Սարգիսն ուշացած եկավ և շատ ուրախացրեց դասընկերներին. այսօրվա պես հիշում եմ՝ ինչ ծափահարություններ հնչեցին, ու ուրախություն տիրեց, քանի որ նա սիրված էր դասընկերների կողմից, պարզապես ինչ-ինչ պատճառներով պարփակվել էր իր մեջ, և մտածում էինք՝ չի գա»։

Դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյանը Սարգսի սովորելու տարիներին դպրոցի երիտասարդ ուսուցչուհին էր, ինչպես Սարգիսը նշեց՝ ավելի շատ նայում էին նրան, քան լսում դասը։ Սարգսի խոսքով՝ շատ էր սիրում ընկեր Պետրոսյանին, բայց արի ու տես, որ դա չէր խանգարել նրան «օյին» բերել սիրելի ուսուցչուհու գլխին։ Տիկին Պետրոսյանը հիշեց, որ Սարգիսը կտրել էր իր աթոռի ոտքը. «Եկա դասի, նստեցի և ընկա:)  Հետո ասում էի՝ Սարգիս ջան, մի քիչ գոնե դաս պատասխանիր էլի։ Հին աշխարհի պատմությունից Հնդկաստանի մասին մի 10 տող պատմեց, ասում է՝ էդ ա, Ձեզ սիրելով այդքանը պատմեցի։ Միշտ ասում էր՝ Հնդկաստանը պատմել եմ, հերիք է»։

Ուսուցիչները նշեցին, որ դերասանն ակտիվ մասնակցել է դպրոցի միջոցառումներին, թատերական խմբակի անդամ է եղել, սակայն դպրոցում չեն մտածել, որ Սարգիսը դերասան կդառնա։

Դիանա Մալենկո

Մեր նկարահանմանը գալիս Դիանա Մալենկոն կորցրել էր դպրոցի տեղը:) Հենց այստեղից էլ սկսվեց խոսակցությունը նրա դպրոցի մասին։ Դերասանուհին ավարտել է 184 դպրոցը։ Նա խոստովանում է, որ միշտ ուշանում էր դասերից. «Դպրոցի քյառթու տղաներն ուշացած գալիս էին, մեջները՝ ես։ Մի ընկերուհի ունեի՝ Դիանան, ամբողջ տարին իմ պատճառով ուշանում էր, քանի որ գալիս էր մեր տուն, ինձ արթնացնում ու հանում անկողնուցս, որովհետև գիտեր՝ հակառակ դեպքում չէի գալու դասի։ Մի 30 րոպե ուշացած գալիս էինք, տնօրենը՝ պրն Հարությունյանը, ասում էր՝ լավ, ես ի՞նչ ասեմ այս աղջկան:)»։ Նրա դասղեկ Սեդա Մարտիրոսյանն էլ ասաց, որ ուշացած ներս էր մտնում ու ասում՝ գիտեմ, որ մեղավոր եմ։  «Այն ժամանակ օրագիր էի պահում, երեկ թերթում էի, տեսնեմ գրել եմ՝ երեկ առաջին ժամն ընկեր Մարտիրոսյանի դասն էր, դե ոնց որ միշտ ուշացել էի, 40 րոպե կանգնացրեց գրատախտակի մոտ...»,- թաքուն բողոքը հիշեց հաղորդավարուհին։

Տկն Մարտիրոսյանը նշեց, որ Դիանան էներգիա է և դասարանում միշտ ուշադրության կենտրոնում է եղել. «Ժամանակին շատ էր սիրում նարնջագույնը, իսկ նարնջագույնն արև է։ Դիանան արև է՝ բոց, կրակ, տաքություն, ջերմություն, միևնույն ժամանակ՝ արևը մոխրացնող հատկություն ունի։ Ինձ թվում է՝ Դիանայի բնավորության մեջ էլ կա դա՝ ջերմացնում է, բայց հարկ եղած դեպքում իր սահմանագծով կարող է և մոխրացնել։ Դիանայի մեջ կա մարդկային մեծ դիտողականություն. կարողանում է ճիշտ ընկալել մարդկային հարաբերությունները, երբեք չի չարաշահում սերն ու լավ վերաբերմունքը»։

Տկն Մարտիրոսյանի խոսքով՝ թեև Դիանային սիրահարված տղաները շատ էին, նա միշտ հավասարություն էր պահում շփման մեջ, բոլորի հետ ընկերական էր և ոչ ավելին։

Դիանայի ամենամեծ չարաճճիությունը, թերևս, մազերը շատ կարճ կտրելն էր։ «Մի օր եկա դպրոց, ուսուցիչներն ասում են՝ տեսե՞լ ես քո Դիանային, ասացի՝ ոչ, գամ, տեսնեմ՝ համարյա քաչալ է։ Ասացի՝ շուտ գլուխդ մի բանով փակիր, լսեց և դրա տարբերակն էլ գտավ, քանի որ պետք է ոճային առումով տարբերվեր, շարֆեր էր կապում գլխին»,- հիշեց ուսուցչուհին։ Դերասանուհին անմասն չի եղել նրա՝ դպրոցից խմբակային փախուստներից:) «Իրենց դասընկերը 9-րդ դասարանից դուրս էր եկել, սակայն կապի մեջ էր դասընկերների հետ։ Տարեդարձի օրը տորթ էին պատվիրել ու գնացել իրենց դասընկեոջը շնորհավորելու։ Բնական չի՞, որ Դիանան էդտեղ իր մասնակցությունն ուներ, եթե էնտեղ կար տորթ, տոնական գլխարկներ, անակնկալ...:)»,- հիշեց տկն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ Դիանան ակտիվ մասնակցել է դպրոցի բոլոր միջոցառումներին։

Թեև Դիանան երբեք գերազանցիկ չի եղել, ուսուցչուհին նշում է, որ խելացի էր և ցանկության դեպքում կարող էր և գերազանցիկ լինել։ Ամեն դեպքում Դիանան շատ ընդունակ էր։

Արմուշ

Արմուշը սովորել է Ա. Սախարովի անվան 69 ռուսական դպրոցում։ Նա ևս բավականին չարաճճի է եղել, սակայն ուսուցիչները պնդում են, որ երբեք չափը չի անցել այդ հարցում և ամեն բան «համով» է արել։ Արմուշը հիշեց, որ չարաճճիությունների պատճառով ինքն ու ընկերները զրկվել էին պիոներ դառնալուց։ «Մի փուլ եկավ, երբ տղաներով գժվեցինք ու աչքի ընկանք չարաճճիություններով, մեր դասվարը՝ Նինա Սերգեևնան, զայրացավ և ասաց, որ մենք ուշ ենք դառնալու պիոներ։ Շատ էինք տխրել, ամբողջ դասարանը վզկապներով էր, մենք՝ առանց վզկապների։ Նինա Սերգեևնան մեզ ժամանակ էր տվել, որ և՛ մեր վարքն ուղղենք, և՛ դասերին ուշադրություն լինենք։ Տասն օր մեր ձայնը  չլսվեց, տասն օր անց գնացինք, դրոշի մոտ երդում տվեցինք, պիոներ դարձանք։ Մեզ էնպես էին ներկայացրել պիոների օրինակելիությունը, որ անհամբեր սպասում էինք՝ մեծ մարդու տեսնեինք, որ օգնեինք։)»,- հիշեց դերասանը։

Նինա Սերգեևնան հիշեց, որ Արմուշը միշտ մաքուր ու կոկիկ էր գալիս դպրոց. «Պետք է Արմանին տեսնեիք դասերից առաջ և  հետո։ Այնքան էր վազվզում, կարծես նույն Արմանը չլիներ:)»։ Դերասանն էլ ցույց տվեց այն պատուհանը, որի միջոցով ավելի բարձր դասարաններում փախչում էր դպրոցից հենց դասապրոցեսի ժամանակ, երբ ուսուցչուհին ինչ-որ բան էր գրում գրատախտակին։)

Նա նշեց, որ երբեք չի պատկերացրել, որ Արմուշը կարող է դերասան դառնալ։ «Ես ինձ մեղադրում էի, որ ժաանակին նրա մեջ չեմ նկատել այդ ջիղը։ Նա շատ պարզ երեխա էր, ձևական, դերասանական ոչինչ չկար իր մեջ»,- հիշեց դերասանի առաջին ուսուցչուհին։

Պարզվում է՝ Արմուշը կարող էր և դուրս մնալ դպրոցից, քանի որ խիստ ուսուցիչներից մեկը քիչ էր մնում 3 չնշանակեր Արմուշին և դուրս թողներ դպրոցից, սակայն ամեն բան բարեհաջող է ավարտվել։) Դպրոցի տնօրեն Հռիփսիմե Բեկնազարյանն էլ նկատեց, որ Արմուշը շատ ընկերասեր տղա է։ «Արմուշը չարաճճի էր, բայց անկարգ չէր։ Իրենք մի հայացքից հասկանում էին, որ պետք է զգաստանան, շատ թասիբով էին այդ առումով»,- նշեց Ռիմա Ակոբովնան (ինչպես Արմուշն էր դիմում նրան)՝ հավելելով, որ կարևորը լավ մարդ դառնալն է, իսկ Արմուշը լավ մարդ է։

Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին դպրոցում բնորոշեցին որպես բացառիկ օրինակելի աշակերտուհի։ Անահիտը Ոսկե մեդալով է ավարտել Երևանի թիվ 74 դպրոցը։ «Անահիտը տարբերվում էր իր տեսքով, շնորհքով, բանիմացությամբ։ Երգում, պարում, ստեղծագործում էր։ Անահիտը 8-րդ դասարանում եկավ մեր դպրոց և կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից։ Նա շատ պարտաճանաչ էր և իսկապես լավ էր սովորում»,- ասաց նրա դասղեկ Անահիտ Բալբաբյանը, ով այժմ դարձել է դպրոցի տնօրենը։

Անահիտը հիշեց զավեշտալի պատմություն, որում հայտնվել էր Վանաձորից Երևան տեղափոխված ժամանակ. «Վանաձորի բարբառով, եթե տղան ուզում էր ընկերություն անել աղջկա հետ, ասում էր՝ սիրածս կդառնա՞ս, իսկ Երևանում ընդունված է ասել՝ ընկերուհիս կլինե՞ս։ Ես էլ չգիտեմ Երևանի օրենքները, նոր ենք  տեղափոխվել, եկել եմ դպրոց, ամեն օր մի տղա մոտենում ու ասում է՝ ընկերություն կանե՞ս հետս, ասում եմ՝ իհարկե կանեմ, հաջորդ օրն ուրիշն է մոտենում, էլի համաձայնում եմ ու էդպես մի քանի օր։ Նկատում եմ, որ դասարանի աղջիկները մի տեսակ թարս են նայում ինձ, ասում եմ՝ ինչի՞ եք էդպես նայում, ասում են՝ եկած-չեկած բոլոր տղաների հետ ընկերություն ես անում, ասում եմ՝ իհարկե, ի՞նչ կա դրա մեջ, ասացին՝ էս ձեր գյուղի նման չի, էս սիրած ա... էդ սիրած բառը լսեցի, ասում եմ՝ ոնց թե  սիրած ա, կարմրել եմ, կանգնել եմ դասարանի մեջտեղում, ասում եմ՝ ես ոչ մեկիդ հետ ընկերություն չեմ անում։)»,- հիմա արդեն ծիծաղելով Անահիտը հիշեց մանկական սթրեսը։

Դերասանուհին հիշեց նաև, որ Վերջին զանգին բոլորը պետք է միանման հագնվեին, սակայն այդ տարիներին այնքան էլ ապահովված չէին, ու իր փոխարեն ընկեր Բալբաբյանն էր վճարել կորսետների գումարը։ «Ես դա երբեք չեմ մոռանա»,- հուզմունքով ասաց Անահիտը, տկն Բալբաբյանն էլ նշեց, որ պատրաստ էր շատ ավելին անել Անահիտի պես օրինակելի աշակերտուհու համար։

Հրաչ Մուրադյան

Հրաչը սովորել է Երևանի 158 դպրոցում։ Նրա դասվար տկն Գասպարյանը նշեց, որ կան երեխաներ, ովքեր թելադրում են՝ ինչպես պետք է վարվել իրենց հետ։ Հրաչն այդպիսին է եղել, նրան երբեք բարձր տոնով նկատողություն չեն արել, քանի որ շատ պարտաճանաչ երեխա էր։

«Ես հետևում եմ նրա հաղորդումներին, նկատում եմ, որ հաղորդման ժամանակ լինում են դեպքեր, մարդիկ, ովքեր շատ են զայրացնում նրան։ Դպրոցում նա այդքան չէր զայրանում։ Ես այն ժամանակ նկատում էի, որ նա շատ հայրենասեր է, այսօր տեսնում եմ նաև, որ ժողովրդասեր է»,- նշեց ուսուցչուհին՝ հավելելով, որ Հրաչը շատ կոկիկ գալիս էր դպրոց, նույնքան կոկիկ էլ գնում էր տուն։

Հրաչը նշեց, որ իր մայրիկն Ինֆորմատիկայի ուսուցչուհի էր, սակայն հավատացրեց, որ արտոնություններ չի ունեցել։ «Ճիշտ հակառակը՝ ինձ համար ավելի դժվար էր։ Իմ դեպքում 4 ստանալն ամոթ էր։ Ես անընդհատ տանը լսում էի՝ դու ուզում ես մեզ խայտառա՞կ անել»,- ասաց Հրաչն ու հավելեց, որ, այնուամենայնիվ, փախչել է դասերից։

Հրաչը նշեց, որ տկն Գասպարյանն իր երկրորդ մաման է. «Ինքը միշտ եղել է իմ համար թիվ մեկ ուսուցչուհին։ Շատ էի սիրում նաև տիկին Գյուլումյանին, ով հիմա դպրոցի տնօրենն է դարձել, սակայն նրան սիրում էի՝ որպես կնոջ էտալոն։ Նույնիսկ մամային ասում էի՝ խնդրում եմ՝ իրեն ասա, թող դասերի ժամանակ ինձ էդպես չնայի, չեմ կարողանում դաս պատմել։) Մաման ասում էր՝ դու ո՞նց ես նայում Գյուլումյանին, ասում էի՝ աչքերով ու սովորական։)»։

Հաղորդավարը նշեց, որ իրենց դասարանում մի շատ խեղճ աղջիկ կար, և ինքը միշտ մտածում էր, որ մեծանա, այդ աղջկա հետ է ամուսնանալու։ «Կարծում էի՝ ինքը խեղճ է, իր հետ ոչ ոք չի ամուսնանա, ես կամուսնանամ, որ չդժբախտանա»,- ասաց Հրաչն ու խոստովանեց, որ այդ աղջիկը դեռ չի ամուսնացել, սակայն ինքը հրաժարվել է մանկական մտքից։)

Տաթև Հովակիմյան

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը սովորել է Երևանի թիվ 75 դպրոցում։ Ուսուցչուհիները նշում են, որ նա խելացի, պարտաճանաչ աշակերտուհի է եղել։ «Սիրում էր կարդալ և հակում ուներ գրականության նկատմամբ»,- ասաց գրականության ուսուցչուհին  ու հավելեց, որ չէին պատկերացնում, որ Տաթևը դերասանուհի է դառնալու, թեև նա ակտիվորեն մասնակցել է դպրոցում կազմակերպվող միջոցառումներին։

Ուսուցիչները նշեցին, որ Տաթևը շատ կոկիկ էր, նրա տետրում չպետք է ջնջում լիներ, եթե տետրում ինչ-որ ջնջում էր լինում, պատռում էր էջն ու նորից արտագրում ամբողջը։

Տաթևը նշեց, որ հանրահաշվից «0» էր, ուսուցչուհին էլ նշեց, որ նա համեմատաբար թույլ էր, սակայն աշխատում էր, որպեսզի հասցներ և գոհացնում էր։ Այնուամենայնիվ, Տաթևը հիշեց, որ ավարտական բոլոր քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հանրահաշվի քննությանը չգիտեր՝ ինչ անել, ի վերջո ուսուցչուհին օգնել է արտագրել և լուծել խնդիրները:)

Տաթևի դասղեկը եղել է նրա հորաքույրը, սակայն նշում են, որ դա ոչ մի կերպ չի ազդել նրա ուսման վրա։ «Ես երբեք չեմ միջամտել, որ նա բարձր գնահատականներ ստանա։ Ես չեմ սիրել օգնել, ինքն էլ չի սիրել օգտվել ինչ-որ մեկի օգնությունից։ Շատ լավ կազմակերպիչ էր, կարելի է ասել՝ լիդեր էր։ Ընկերները լսում էին իրեն, և եթե դասից փախչելու առիթ էր լինում, անպայման առաջնորդում էր։ Այդ առումով ինձ հետ միշտ խնդիրներ էին առաջանում տանը, սակայն նրա վրա դա չէր ազդում»,- ասաց տկն Հովակիմյանը, Տաթևն էլ հավելեց. «Հորաքույրս դասղեկս էր, բայց դա ոչ մի կերպ չէր խանգարում ինձ չարաճճիություններ անել»։ Ամեն դեպքում Տաթևն էլ, նրա ուսուցիչներն էլ նշում էին, որ նա անկարգ չէր, պարզապես ակտիվ էր և փոքրիկ չարաճճիություններին զուգահեռ լավ էր սովորում։

Անդո

Անդոն ավարտել է Երևանի թիվ 185 դպրոցը, որի տնօրենը ժամանակին եղել է Գալուստ Սահակյանը։ Անդոն միակն էր, ով, պարզվեց, շատ հաճախ է գնում դպրոց, ամսվա մեջ առնվազն 2 անգամ նա գնում է դպրոց, քանի որ շատ կապված է կրթօջախի հետ, թեև ժամանակին ամենևին էլ լավ չի սովորել։ Նրա դասղեկ տկն Բուռնազյանը պատմեց, որ ժամանակին թութակ էր պահում, որի անունը Կեշա էր, Կեշուլ էին ասում։ «Անդոն բանակից նամակ էր գրել, բարձր կարդում էի՝ ընկեր Բուռնազյան, ո՞նց եք, կեսուրը ո՞նց ա։ Սկեսուրս կողքս էր, ուրախացավ, ասում է՝ Անդոս ինձ հիշում է, մեկ էլ հաջորդ նախադասությունը՝ հլը խոսում ա՞։ Ասացի՝ չէ, մամա, սա հաստատ քո մասին չի։ «Շ»-ի փոխարեն «ս» էր գրել,- հիշեց նա ու հավելեց, որ սկեսուրը շատ էր սիրում Անդոյին։ -Ես նրան 3 էի նշանակում, սկեսուրս ասում էր՝ Անդոյին ի՞նչ ես նշանակել, ասում էի՝ 3, Անդոյին ուրիշ ի՞նչ պիտի նշանակեմ, ասում էր՝ եթե դու 4 չդնես Անդոյին, տուն չգաս։)»։

Տկն Բուռնազյանը պատմեց նաև, որ Անդոյենց Վերջին զանգի համար դիմել էր Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին. «Երբ տեսա, որ նա բոլոր գլխավոր դերերը վստահել է Անդրանիկին, ասացի՝ Արման ջան, Անդրանիկը չի կարող այդքան, ասաց՝  դու գործ չունես։ «Վերջին զանգին» գրեթե ամեն ինչ Անդոն պետք է աներ, ասում էի՝ Արման ջան, ինքը տառերի մի մասը  չգիտի։) Սակայն ամեն բան շատ լավ արեց»։

Անդոյի դասվարն էլ հիշեց, որ նա մանկուց ասում էր, որ դերասան է դառնալու. «Ես էլ մտածում էի՝ բայց Անդոն ո՞նց կդառնա դերասան, արտաքին տվյալներ չունի, իր մայրիկին ասում էի՝ Գայան, տղադ ուզում է դերասան դառնա, բայց արդյո՞ք կդառնա, սակայն նա դրեց իր նպատակն ու հասավ դրան»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք Չալաբյան