Հայկական ԶՈՒ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կնպաստի խաղաղության ամրապնդմանը
ՀասարակությունՀայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ աշնանը սպասվելիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից ակնկալում են, որ այն կնպաստի գոնե տվյալ պահի համար խաղաղության ամրապնդմանը:
«Յուրաքանչյուր հանդիպումից ակնկալիքն այն է, որ գոնե տվյալ պահի համար խաղաղություն ամրապնդվի, զերծ մնան կրակոցներից, ոտնձգություններից »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:
Օհանյանը հույս հայտնեց, որ նախադրյալներ կստեղծվեն առաջին գծում վստահության մեխանիզմի ձեւավորման համար:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Մինսկի խումբը ծրագրում է սեպտեմբերին հասնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Դեսպան Ուորլիքը ասել էր նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշնանը այց են նախատեսում տարածաշրջան: