Արմեն Աշոտյանն իր երեխայի կրթության և առողջության վրա չի խնայում
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես և յուրաքանչյուր հայ ծնող, իր երեխայի կրթության և առողջության վրա չի խնայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով իր որդու`«Այբ» դպրոցի առաջին դասարան գնալու հարցը, նշեց Արմեն Աշոտյանը:
«Ամեն մի ծնող իր երեխայով է ուրախանում: Պետական և ոչ պետական դպրոցներում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ամեն երեխայի համար հնարավոր է գտնել կրթական ծառայություն: Իմ կենցաղային, ընտանեկան խնդիրների մեջ տեսախցիկներով խնդրում եմ մի մտեք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Աշոտյանը շեշտեց, որ տարրական դպրոցի հաջողությունը ոչ թե շքեղությունն է, այլ ուսուցչուհին: