ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ շփման գծում առաջացած լարվածության աճին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մեկնաբանել է վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը: «Ես չեմ տեսնում որևէ օրինաչափություն վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածության հետ կապված և չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա`հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն:
Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանինշարունակում է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելովխնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանելսահմանային անդորրը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյաննսեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին օրերինհակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոնհետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են:
«Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կավելանում, մե՛կ պակասում է, եւ այս վերջին ժամանակահատվածումՀայաստանի եւ Արցախի սահմանին կրակում են ականանետերից:Հայկական Զինված ուժերը բոլոր միջոցառումների իրականացումն ենառաջին գծում` անվտանգության խնդիրների ապահովում, հակառակորդինհետեւելը եւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզուության մի քանի փորձերկատարել է, որոնք հաջողությամբ կանխվել են»,- ասել է Սեյրան Օհանյանը: