Եվրոն, դոլարը և ռուբլին թանկացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 1-ին կազմել է 483.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.83 դրամ` աճելով 2.89 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 741.58 դրամ` նվազելով 1.98 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ` աճելով 0.24 դրամով:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 224.25 դրամ, ոսկին` 17 հազար 625.93 դրամ, պլատինը` 15 հազար 576.04 դրամ: