Հանրապետության հրապարակից բերման ենթարկված 7 քաղաքացիներն ազատ են արձակվել
ՀասարակությունՀանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել 7 քաղաքացիներ, որոնք արդեն ազատ են արձակվել և շուտով կմիանան իրենց ընկերներին:
Այս մասին Հանրապետության հրապարակում ցուցարարներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան ը: Նա նաև հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում խոչընդոտել «Ոչ թալանին» նապաձեռնության անդամների երթը դեպի Հանրապետության հրապարակ:
Նրա խոսքով՝ «Ոչ թալանին» նախաձեռնության երթը և հավաքն անօրինական են, սակայն ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում:
Էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում դադարեցրել են բողոքի ակցիան և երթով շարժվել Հանրապետության հրապարակ: