Դոնեցկի իշխանությունները հայտնել են ռմբակոծության մասին
Միջազգային
Դոնեցկի իշխանությունները հայտնել են, որ գիշերը Կիևի շրջանում ռմբակոծություններ են եղել, ինչի արդյունքում վնասվել է մասնագիտացված գիշերօթիկ դպրոցն ու բնակելի տները: Մեկ կին վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկա պահին քաղաքային իշխանությունները Դոնեցկի իրավիճակը գնահատում են լարված: Քաղաքային ավագանու տեղեկացմամբ՝ հասարակական տրանսպորտը նորմալ գործում է, և շարունակվում է էլեկտրաէներգիայի վերականգնումը: Ավելի քան երկու հազար բնակիչ մնացել է առանց գազի:
Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ հակամարտության զոհ է դարձել ավելի քան 2 700 խաղաղ քաղաքացի:
Սեպտեմբերի 5-ին շփման խմբի հետ կայացած հանդիպման ընթացքում Կիևի իշխանությունները և աշխարհազորայինները հրադադարի մասին համաձայնության են եկել, որը նույն օրը ուժի մեջ է մտել: Հաջորդ օրերին երկու կողմերը հայտնել են ռեժիմի խախտման մասին: Մինչդեռ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմինգերը երկուշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը պահպանվում է: Ինչպես նշել է Գրեմինգերը, հրադադարի որոշումը «դեռևս անկայուն է, բայց կարևոր է, որ այն առկա է»:
Դիտվել է 67 անգամ: