Համաշխարհային հանրությունը պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Հասարակություն«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ի թիվս այլ երկրների սպառնում է նաև Հայաստանի Հանրապետությանը:
Ինչպես է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոց այցելության ժամանակ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին` այս մասին է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Յուրաքանչյուր ահաբեկչական կազմակերպության գործունեությունը չունի սահմաններ և լուրջ վտանգ է պարունակում: ԻԼԻՊ-ը հզոր հովանավորներ ունի: Համաշխարհային քաղաքակրթությունը պետք է պայքարի համաշխարհային ահաբեկչության` մասնավորապես ԻԼԻՊ-ի դեմ»,-նշել է Վոլինկինը: