Հայ հրաշամանուկ էլեն Ասոյանի բացարձակ հաղթանակը Թուրքիայում (լուսանկարներ)
LifestyleԷլեն Ասոյանը ծնվել է 2009թ. դեկտեմբերի 25-ին: Չնայած իր փոքրիկ տարիքին` արդեն մեծ բարձունքների է հասել և մեկ անգամ չէ, որ մեծ հաջողությամբ ներկայացրել է մեր պետությունը մանկական գեղեցկության մրցույթներում: Շատ շուտով նա ևս մեկ անգամ պատրաստվում է բարձր պահել Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում…
Հիշեցնենք, որ անցյալ տարի փոքրիկը, մասնակցելով Թուրքիայում կայացած «Աշխարհի Փոքրիկ Արքայադուստր» մրցմանը, բարձր պահեց Հայաստանի անունը և բացի մրցույթի համանուն տիտղոսից, նա ժուրիի անձնակազմի աչքից չվրիպեց և աշխարհի 47 երկրներից արժանացավ «Լավագույններից Լավագույն» Գրան Պրի մրցանակին: Շնորհիվ փոքրիկ Էլենի` Հայաստանի դրոշը ևս մեկ անգամ ծածանվեց Թուրքիայում:
Էլենը պատրաստվում է սեպտեմբերին մասնակցել Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր» գեղեցկության մրցույթին: Այս տարի դժվար պայքար կլինի, քանի որ Հայոց Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ հնարավոր է լարվածություն լինի: Ամեն դեպքում էլենին մաղթենք հաջողություն և ամենակարևորը` ՀԱՂԹԱՆԱԿ:






