ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի:
Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոց այցելության ժամանակ պատասխանելով աշակերտուհիներից մեկի հարցին` այս մասին է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«ԵԱՏՄ երկրներում շատ մեծ պահանջարկ են վայելում հայկական գյուղատնտեսական ապրանքները, որը շատ լուրջ և հայտնի բրենդ է ԵԱՏՄ տարածքում: Բացի այդ, Հայաստանը ունի նաև զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ:
Ես չեմ հիշում մի մարդու, ով այս երկիրը այցելելուց հետո, չցանկանա ևս մեկ անգամ գալ այստեղ»,- նշել է Վոլինկինը` հավելելով, որ ՀՀ քաղաքացիների համար նաև ավելի է հեշտացվել աշխատանքային միգրացիոն ռեժիմը, ինչը շատ կարևոր է երկրի բյուջեի ավելացման և երկրում պատշաճ կենսամակարդակ ապահովել ու տեսանկյունից: