Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանեց Սերբիա
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում:
Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը ժամը 21:30-ին «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին ժամը 22:45-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում: