Մոսկվայում կայացել է հայկական «5900-BC» ապրանքանիշի ներքո ստեղծված մոդելային շարքի ցուցադրությունը
ՀասարակությունՀայկական նորաստեղծ «5900-BC» ապրանքանիշի ներքո ստեղծված մոդելային շարքի ցուցադրությունը Մոսկվայի «CPM-Collection Premiere Moscow» ԷՔՍՊՈ-ի շրջանակում մեծ ուշադրության է արժանացել և անցել է հաջողությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, մոդելային շարքի մոսկովյան շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, և ցուցադրությունը շարուն ակվում է նաև այսօր` սեպտեմբերի 3-ին:
«5900-BC» ապրանքանիշը խորհրդանշում է հայաստանյան թեթև արդյունաբերության բազմադարյա ավանդույթները` ամբողջ աշխարհին հիշեցնելով, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել մասնագետների կողմից Քրիստոսի ծննդից 5900 տարի առաջվա ժամանակաշրժանով թվագրված կանացի ծղոտե շրջազգեստը:
Ապրանքանիշի ներքո ներկայացված մոդելային շարքի մշակմանը ներգրավվել են հայաստանցի, իտալացի և գերմանացի բարձրակարգ դիզայներ-մոդելավորողները: Մեկ միասնական՝ «5900-BC» բրենդի ներքո մոդելային շարք են ներկայացրել հայկական 9 ընկերություններ: Նախագծի իրականացմանն աջակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակը:
«CPM-Collection Premiere Moscow» ԷՔՍՊՈ-ն ամենաճանաչվածներից է և այս տարի անցկացվում է սեպտեմբերի 2-5-ը: