Քիմ Քարդաշյանի դստեր հայրը Քանիե Ուե՞սթը չէ. նոր սկանդալ համացանցում
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Արդեն մի քանի օր է Radar Online-ի «թեթեւ ձեռքով» համացանցում լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանի դստեր հայրը աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը չէ։
Պարբերականը նշել է, որ փոքրիկ Նորթը շատ նման է Balmain –ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուսթենին։

Վերջինս օրեր առաջ հարցազրույց է տվել Vogue UK-ին, որի սեպտեմբերյան համարում ներկայացրել է նաեւ արխիվային մի լուսանկար։ Օգտատերերը միանգամից նկատել են, որ փոքրիկ Նորթը ջրի երկու կաթիլի պես նման է Օլիվյեին։