Կանայք տղամարդկանցից ավելի շատ են հայհոյում
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Համարվում է, որ հայհոյելը տղամարդկանց բնորոշ հատկություն է: Սակայն Մեծ Բրիտանիայում հարցման մեթոդով կատարված վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են հայհոյում, մանավանդ՝ երբ ավտոմեքենայի ղեկին են: Հայտնի է դարձել, որ անպատշաճ արտահայտություն է օգտագործում կին վարորդների մոտ կեսն՝ այն դեպքում, երբ հայհոյում է տղամարդ վարորդների 40 տոկոսը:
Դա հիմնականում տեղի է ունենում, երբ կնոջ ավտոմեքենայի ճանապարհը մեկ այլ վարորդ է կտրում (սա խոստովանել է հարցված կանանց մեկ երրորդից ավելին), միայն տղամարկանց մեկ քառորդից մի քիչ ավել մասն է նույն կերպ վարվում:
Երիտասարդները մեծերից շատ ավելի հաճախ են հայհոյում: Այսպես, վարելիս հայհոյում է 20-29 տարեկանների կեսից ավելին (58 տոկոսը), 40-49 տարեկանների՝ 15 տոկոսը:

Ինչպես հայտնում է raut.ru-ն, մարդիկ հաճախ հայհոյում են սթրեսային վիճակում, և նույնիսկ ամենաբարեկիրթ մարդիկ վարելիս հայհոյում են բացասական լիցքերը թոթափելու համար:
