Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է մոտ 1800 կրակոց
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ, հակառակորդը կիռարելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82 մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ճնշելով հակառակորդի ակտիվությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: