Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ադրբեջանական իշխանական կայքը մեղադրում է ՊՆ-ին բանակում կորուստները թաքցնելու համար

Ադրբեջանում անգամ իշխանունների խոսափող հանդիսացող կայքը մեղադրում է Պաշտպանության նախարարությանը բանակում կորուստները թաքցնելու համար: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության չինովնիկներն իրենց ամբողջ ուժերն ուղղել են ապացուցելու, որ առաջնագծում վերջին մարտական բախումներում ադրբեջանական կողմը զոհեր չի ունեցել: Պետք է զարմացնենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատասենյակներում լավ հարմար տեղավորված չինովնիկներին այն հանրահայտ ճշմարտությամբ, որ պատերազմներն առանց զոհերի չեն լինում, եւ այդպիսի բան համաշխարհային պրակտիկայում գոյություն չունի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է haqqin.az լրատվական կայքը` նշելով, որ «գնդակը ՊՆ-ում նստած չինովնիկներից թույլտվություն չի խնդրում զինվոր սպանելու համար»:

Ադրբեջանական կայքը մեղադրում է ՊՆ-ին եւ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին բանակում կորուստները թաքցնելու համար` քննադատելով նրանց այն տրամաբանությունը, թե իրենց մղած պատերազմում զոհեր չեն լինում:

«Ադրբեջանի ՊՆ չինովնիկներն իրենց բոլոր ջանքերն ուղղել են այն բանին, որպեսզի ապացուցեն հակառակը: Նրանք հայտարարում են, թե վերջին մարտական գործողություններում առաջնագծում ադրբեջանական կողմը զոհեր չի ունեցել», -գրում է կայքը` հեգնանքով շարունակելով, թե Ադրբեջանի ՊՆ-ը հավանաբար փորձում է ադրբեջանական զինվորներին ներկայացնել որպես «հեքիաթային անմահ ռազմիկների, որոնց գնդակ չի դիպչում», եւ ծաղրանքով առաջարկում միավորել Ադրբեջանի ՊՆ-ն ու Գրողների միությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավար նշանակելով գրող-ֆանտաստի, որը ոչ մի պատկերացում չունի այն մասին, թե ինչ է պատերազմը եւ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ:

Կայքը մեղադրում է Ադրբեջանի ՊՆ-ին զոհվող զինվորների հիշատակն անարգելու մեջ եւս: 

«Զինվորի մահը թաքցնելն անարգանք է յուրաքանչյուր շեհիդի հիշատակի նկատմամբ: Միեւնույն է` ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու, իսկ նստվածքը մնալու է», -նշում է կայքը:

Որպես օրինակ բերվում է օրերս ենթասպա Ռուսլան Աղաեւի զոհվելը ՊՆ կողմից թաքցվելը, որի ընտանիքին facebook-ի իր էջում ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի իշխող վերնախավի մերձավոր պատգամավոր Գանիրա Փաշաեւան: 

«Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին կլինի զոհված ենթասպա Ռուսլանի հարազատների եւ մերձավորների արձագանքը, երբ նրանք իմանան, որ ՊՆ-ը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները շարունակում են ստել` ժխտելով նրա մահը», -գրում է կայքը:

Կայքը նաեւ ամոթանք է տվել «իրենց առանձնասենյակներում նստած ՊՆ չինովնիկներին, որոնք արդեն վաղուց պատերազմում են ոչ թե իրական հակառակորդի, այլ ճշմարտության դեմ»: 

Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաեւը զինծառայության էր կանչվել Լերիքի շրջանից, ծառայել էր Ղազախում եւ մարտական բախումներում սպանվել է 2015 թվականի սեպտեմբերի սկզբին:

Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուի տվյալներով` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում նվազագույնը 50 կորուստ է գրանցվել:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են ընդամենը 18 զինծառայողների մահը:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ադրբեջանական սոցցանցերում հրապարակումների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 101 զինծառայող եւ 54-ից ավելի վիրավոր:

 

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում