Շարմազանովը շնորհակալ է Զուրաբյանին ՀՀԿ-ի հաղթանակին հավատալու համար
ՀասարակությունԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի քննադատությանը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:«Արմենպրես»-ի հղորդմամբ՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթա ցքում ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հարկավոր է տապալել, քանի որ հակառակ դեպքում Հանրապետական կուսակցությունը կշարունակի իշխել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր ելույթից առաջ արձագանքեց Զուրաբյանի այդ հայտարարությանը: «Հարգելի պարոն, ես շատ շնորհակալ եմ, որ դուք հավատում եք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու է: Եթե դուք արդեն ասում եք, որ սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու դեպքում Սերժ Սարգսյանը կմնա Հանրապետական կուսակցության ղեկավար և կշարունակի ղեկավարել երկիրը, նշանակում է՝ հավատում եք, որ ընտրություններում հաղթելու է Հանրապետական կուսակցությ ունը: Ես շատ շնորհակալ եմ դրա համար, բայց մենք ազատ մրցակցության կողմնակից ենք»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: