Ցեղասպանության նահատակների սրբապատկերը կտարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
ՀասարակությունՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին`սեպտեմբերի 8-ին` ժամը 10:30-ին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի` հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար:
Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Սրբապատկերն օծվել է 2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ: Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս: