Տավուշի սահմանին իրավիճակը նախորդ օրերի նման լարված չէ. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունՆախորդ օրվա համեմատ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին սեպտեմբերի 4-ի երեկոյան իրավիճակը համեմատաբար քիչ է լարված:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Տավուշի սահմանի ուղղությամբ հատվածաբար կրակոցներ հնչել են, սակայն ոչ նախորդ օրերի ինտենսիվությամբ: «Ընդհանուր վիճակը նորմալ է, կան կրակոցներ, սակայն իրդարությունը նախորդ օրվա նման լարված չէ»,- հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը: