Լյուիս Համիլթոնը մեկնաբանել է իր և Ռիհանայի հարաբերությունները
LifestyleLife.panorama.am–ը գրում է.
Երգչուհի Ռիհանայի և ավտոմրցարշավորդ Լյուիս Համիլթոնի սիրային հարաբերությունների մասին լուրերը շրջում են արդեն մեկ ամիս: Զույգը նկատվել էր Բարբադոսում միջոցառման ժամանակ և նյույորքյան ռեստորաններից մեկում, ինչը հիմք էլ տվել ԶԼՄ-ներին խոսել սիրավեպի մասին: Սակայն ոչ Ռիհանան, ոչ Լյուիս Համիլթոնը այդ լուրրեը չէին մեկնաբանել: Եվ ահա Լյուսիը որոշել է անկեղծորեն պատմել, թե ինչ է կատարվում իր և Ռիհանայի միջև.
«Ես գիտեմ Ռիհանային արդեն երկար տարիներ: Մենք միշտ ընկերություն ենք արել և հիմա էլ ենք միասին ժամանակ անցկացնում: Բայց մենք ուղղակի լավ ընկերներ ենք»,-նշել է Համիլթոնը:
Փաստորեն Ռիհանայի նոր հարաբերությունների մասին լուրերը կրկին լրագրողների երևակայության արդյունքն են: Նախկինում երգչուհին հերքել էր նաև իր և Մեթ Բարնսի միջև սիրավեպի մասին լուրերը: