Հայտնի բիզնեսմենի դուստրը ապտակել է երգչուհի Իրինա Դուբցովային
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել երգչուհի Իրինա Դուբցովայի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Նոր Ուրենգոյի օդանավակայանում։ Երգչուհին մեկնում էր համերգի, երբ օդանավակայանում նրան հարվածել է հայտնի բիզնեսմենի դուստրը։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, բիզնես կլասսի ուղևորներին սպասելի է եղել հատուկ մեքենա։ Դուբցովայի հետ նույն մեքենայում է հայտնվել նաև նշյալ աղջիկը, ով երգչուհու հետ Մոսկվայից էր եկել։
Դուբցովան խնդրել է ուղեկցորդին փակել մեքենայի դուռը, մինչ նրանք սպասում էին մնացած ուղևորներին։ Իսկ բիզնեսմենի աղջիկը, հակառակը, թարմ օդ է ցանկացել և նրան զայրացրել է Դուբցովայի խնդրանքը։