«Շանթ 2015» զորավարժություններն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով. ՀԱՊԿ ներկայացուցիչ
ՀասարակությունՀայաստանում ընթացող «Շանթ 2015» զորավարժությունների ընթացքը ռազմավարական հրամանատաշտաբային զորավարժություններին հետեւող ՀԱՊԿ ներկայացուցիչները ոչ միայն դրական են գնահատում միջոցառումները, այլեւ շեշտում, որ դրանք անցկացվում են կատարողական բարձր մակարդակով եւ պրոֆեսոինալիզմով:
Նուբարաշենում զորավարժությունների շրջանակում փախստականների ընդունման սցենարի խաղարկմանը հետեւող ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ, պահեստային զորքերի գեներալ-մայոր Վալերի Կոլչինն «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ ամեն ինչ արվում է բարձր մակարդակով: «Մենք արդեն մի քանի օր հետում ենք վարժանքներին: Ներկա ենք գտնվել Մատենադարանի եւ Ազգային պատկերասրահի ազգային ունեցվածքի տարհանման սցենարի խաղարկման ընթացքին եւ ավտոմեքենաների շարասյան ձեւավորմանը։ Կարող եմ հստակ ասել, որ ամեն ինչ կազմակերպվել է բարձր պրոֆեսիոնալիզմով, որպեսզի կյանքի ռիթմը չխախտվի: Վարժանքները, միջոցառումները համապատասխանում են այն կանոններին, որոնք անհրաժեշտ են երկիրը պատրաստվածության համապատասխան իրավիճակի բերելու համար: Յուրաքանչյուր վարժանքից հետո իմ այս տեսակետն ավելի ու ավելի է ամրապնդվում»,- ասաց նա: