Արտաշատ-Երևան ավտոճանապարհին պատահարի հետևանքով տուժածի վիճակը միջին ծանրության է
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 5-ին` ժամը 14.21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում «Նիսսան ինֆինիտի QX4» մակնիշի 91 AD 999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը` 1954թ. ծնված Ա. Գ.-ը, հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և կատարել անապարի լվացման աշխատնքներ: