Եգիպտացորենը խաշելու հետաքրքիր բաղադրատոմս
LifestyleAdMe.Ru կայքը որոշել է ընթերցողների հետ կիսվել եգիպտացորենը խաշելու շատ համեղ բաղադրատոմսով։
Եգիպտացորենը խաշելու համար նախևառաջ մեջտեղից կիսեք այն: Կեսերը գցեք կաթսայի մեջ, ու հենց ջուրը սկսի եռալ, դրա մեջ մի բաժակ կաթ և կարագի հաստ կտոր գցեք: Թողեք, որ եգիպտացորենն այս վիճակում եռա 8-10 րոպե և վերջ: Հանեք եգիպտացորենն ու վրան աղ լցրեք։
Աղբյուրը նկատում է, որ կաթով ու կարագով «լոգանքից» հետո եգիպտացորենն անկրկնելի համ է ձեռք բերում: