Վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է, վտանգն անցել է. հոսպիտալի պետ
Հասարակությունnews.am-ը գրում է.
Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ին հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գեւորգյանի վիճակն արդեն կայուն է, վտանգն անցել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Սեպտեմբերի 7-ին ամենայն հավանականությամբ կտեղափոխենք հիվանդասենյակ: Վիճակն արդեն բավարար է»,- ասաց հոսպիտալի պետը:
Մյուս վիրավորը՝ Վլադիմիր Գեւորգյանը, գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը կայուն է, թեթեւ վնասվածքներ ունի:
Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանն ունի որովայնի եւ կրծքավանդակի վիրավորում, վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներով: Նա վիրահատվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։