Օրվա բաղադրատոմսը․ Էկլեր
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Բաղադրամասերը՝
Ջուր- 2 բաժակ,
Կարագ-250գր,
Աղ-մեկ պտղունց,
ձու-5 հատ,
ալյուր-մեկ մեծ բաժակ,
Կրեմի համար անհրաժեշտ է՝
փափկեցրած կարագ-250 գր
եփած խտացրած կաթ- 1տուփ:
Պատրաստման եղանակը՝
Ջուրն ու կարագը լցրնել կաթսայի մեջ: Ավելացրնել աղն ու դնել կրակի վրա: Թողնել, մինչև եռ գա: Կրակը դարձնել ինչքան հնարավոր է թույլ, ավելացնել մեկ բաժակ ալյուր, արագ խառնել և եփել 2 րոպե: Թողնել մի փոքր սառչի:
Թեթևակի գոլացած զանգվածին հերթով ավելացնել ձվերը: Յուրաքանչյուր ձուն գցելուց հետո լավ խառնել զանգվածը: Թավայի մեջ դնել թխելու համար նախատեսված թուղթը, քսել վրան բուսայուղ: Կերակրի համար նախատեսված ներարկիչով փոքրիկ փքված գնդեր ստանալ խմորից:
Թխել էկլերները լավ տաքացած ջեռոցում 40-50 րոպե: Չբացել ջեռոցը, մինչև թխվի: Հարիչի օգնությամբ հարել կարագն ու խտացրած կաթը: Լցնել կրեմը ներարկչի մեջ, թխված էկլերի վրա փոքրիկ անցք արեք և լցրեք անհրաժեշտ քանակությամբ կրեմը:
Ուտեմ քեզ