Ինտերնետում հայտնվել է Բարբի տիկնիկ, որը ինքնատիպ ձևով հեգնում է մարդկանց պահվածքը սոցցանցերում. (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ինտերնետում նոր աստղ է դարձել «հիփսթեր Բարբին», որը ծաղրում է մարդկանց «սովորույթները», որ նրանք դրսևորում են սոցցանցերում` լուսանկարների միջոցով:
The Huffington Post-ը հայտնում է, որ սոցցանցերում ամեն ինչ ի ցույց դնել սիրող մարդկանց նման այս Բարբին էլ Instagram-ի իր էջում տարածում է լուսանկարներ, որոնցում նա հեգնում է մարդկանց:
Բարբին էլ մարդկանց նման նկարահանում է իր ուտելիքը, իր առօրյայի, հանգստի, աշխատանքի դրվագները: Ինտերնետում այս Բարնին հայտնի է Socality Barbie անունով, սակայն գաղափարի հեղինակը հրաժարվում է բացահայտել իրեն: Հայտնի է միայն, որ իրական կյանքում այդ անձը հարսանիքներ է լուսանկարում:
Նա ասում է, որ Socality Barbie-ն կյանքի է կոչել իր ու իր ընկերների զվարճալի ժամանցի նպատակով:
Ավելի շատ լուսանկարներ` սկզբնաղբյուր կայքում` հղումով:







