Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կրակոցների պարբերականությունը նվազել է. ՊՆ
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվել են, բայց կրակոցների պարբերականությունը նվազել է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Կրակոցները հիմնականում անկանոն բնույթի են եղել, տուժածներ չկան, հայկական կողմը որեւէ նյութական կորուստ չունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր սահմանամերձ գյուղերը: Սեպտեմբերի 3-ին զոհվել հայ պայմանագրային զինծառայող, մի քանի քաղաքացիական անձինք վիրավորվել էին: