Կստեի, եթե ասեի, որ չեմ կարոտել ֆուտբոլին. Դևիդ Բեքհեմ
Lifestyletert.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը խոստովանել է, որ կարոտում է ֆուտբոլին։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2013 թվականին։
«Կխաբեի, եթե ասեի, որ չեմ կարոտել ֆուտբոլին։ Դեռ մեծ ափսոսանք եմ ապրում, որ այլեւս չեմ խաղում։ Դեռ կարծում եմ, որ եթե որոշեմ, ապա կկարողանամ դաշտ դուրս գալ եւ կրկին խաղալ։ Ենթադրում եմ, որ այդ մասին կշարունակեմ մտածել, նույնիսկ երբ որ դառնամ 50 տարեկան»,- 40-ամյա Բեքհեմի խոսքը մեջբերում է «The Times»-ը։