Երևանյան բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
Հասարակությունtert.am-ը գրում է.
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1957 թ. ծնված Ա. Ա.-ի դին: