Առաջիկա օրերին հանրապետության զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամրոպ
Հասարակությունtert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-9-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ից կբարձրանա 2-3 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 7-9-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, առկա է կարճատև անձրևի հավանականություն, սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
