Երևանում «ԲՄՎ»-ն բախվել է գազատար խողովակին
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 7-ին` ժամը 05.04-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 TZ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Դ. Շ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն, մինչև գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: