Բոլոր ծնողներն ասում են, որ չեն էլ հասցնում աչք թարթել, մեկ էլ տեսնում են, որ իրենց երեխաներն արդեն մեծացել են: Ինչ վերաբերում է շների տերերին, նրանք անգամ ավելի վստահորեն են պնդում դա: Օրինակ՝ որոշ քոթոթներ այնքան արագ են վերածվում մարմնեղ շների, որ թվում է, թե դա ինչ-որ կախարդանքով է տեղի ունենում, սակայն ինչպես այս լուսանկարներն են ապացուցում, նրանք երբևէ չեն կորցնում այն հմայքը, որը բնորոշ է ձագուկներին: Այստեղ պատկերված ընտանի կենդանիների տերերը որոշել էին ժամանակ առ ժամանակ լուսանկարել նրանց, որպեսզի հետագայում հնարավոր լիներ համամեմատականներ անցկացնել: Լուսանկարներն իրար հետ համեմատելով՝ հնարավոր է տեսնել, թե նրանք որքան արագ են մեծանում: