Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել աղբահանության կազմակերպման հարցում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է խախտման 9 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ ամենօրյա հսկողության արդյունքում վարչական արձանագրություն է կազմվել 60 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել այս հարցում: