«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը գիտաժողով է անցկացրել
Մշակույթ«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի ծրագրի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացվել է ««Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը: Միջոցառումն իրականացրել է ««Սասնա տուն» քաղաքացիակա ն հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովին հանդես են եկել էպոսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և բանասերներ, որոնց զեկուցումներում արծարծվել է էպոսի կերպարների և ազգային ազատագրական շարժման հերոսների ընդհանրությունները:
Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել գրականագետ Ազատ Եղիազարյանը, բանագետ Թամար Հայրապետյանը, ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Երվանդ Մարգարյանը, բանասեր Կարո Վարդանյանը, ինչպես նաև շոտլանդանցի լեզաբան, բանասեր Պիտեր Քաուին: