Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 7-8-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Գալշոյան-Միկոյան փողոցների խաչմերուկ ում` թիվ 159 ավագ դպրոցի մոտակայքում, այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Նանսենի փողոցում՝ 134 դպրոցի մոտակայքում` 100 քմ, Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցի մոտակայքում` 1500 քմ տարածք:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում` 1000քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի ամարանոցներում` 1500քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարնեը մեկուսացրել և մարել են: