Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերն օգոստոսին քաղաքացիներից ստացել են 11250 դիմում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից ընթացիկ տարվա օգոստոսին ստացվել է 11250 դիմում և գրություն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դ իմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով:
Դիմումների և գրությունների վերաբերյալ տրված հանձնարարականների կատարողականը կազմել է 100 տոկոս: Սահմանված ժամկետների շեղման ոչ մի դեպք չի արձանագրվել: