Միստր Բինը շրջել է Լոնդոնում՝ դեղին ավտոմեքենայի տանիքին նստած
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Ռոեն Աթքինսոնը շրջել է Լոնդոնում «Mini» ավտոմեքենայի տանիքին դրված բազկաթոռի վրա նստած. հայտնում է The New Musical Express-ը:
Նման ձևով դերասանը նշել է հայտնի «Միստր Բին» կատակերգական սերիալի 25-ամյակը, որտեղ նա կատարում էր գլխավոր դերը: Լոնդոնում շրջելու ժամանակ նա կանգնել է, որպեսզի գնի պաղպաղակ Սենթ-Ջեյմս այգուց և նկարվի երկրպագուների հետ Բուքինգեմյան պալատի մոտ:
Միստր Բինը հայտնվել է սերիալի 15 էպիզոդներում, որոնք նկարահանվել են 1990-ից 1995 թվականները, երկու լիամետրաժ ֆիլմերում` «Միստր Բին» (1997) և «Միստր Բինը հանգստի ժամանակ» (2007), ինչպես նաև 2012 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:
