Marc Jacobs-ը պայուսակի տեսքով օծանելիք է արտադրել (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան բրենդ Marc Jacobs-ը թողարկել է կանացի Decadence օծանելիքի նոր հավաքածու: Ֆլակոնը պատրատսված է փոքրիկ պայուսակի տեսքով. հայտնում է Fashionmag-ը:
Օծանելիքը ստեղծվել է պարֆյումերներ Էննի Բուզանտիանի (Annie Buzantian), Էնն Գոտլիբի (Ann Gottlieb) և Մարկ Ջեյքոբսի կողմից:
.jpg)
Նոր օծանելիքի գովազդային արշավի դեմքը բրազիլիացի մոդել Ադրիանա Լիման է: Օծանելիքը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին: Գինը տատանվում է 70-ից մինչև 120 ԱՄՆ դոլարի սահմաններում` կախված ֆլակոնի ծավալից:
Մարկ Ջեյքոբսը ամերիկյան դիզայներ է, որը թողարկում է հագուստ, դիմահարդարման պարագաներ, ժամացույցներ և այլ աքսեսուարներ Marc Jacobs անվանումով, որոնք վաճառվում են աշխարհի 60 երկրներում: 1997-ից 2013 թվականներին նա Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տան տնօրենն էր, իսկ 2010 թվականին ընդգրկվել է Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: