Ռուս երգիչ Ալեքսանդր Բույնովի մոտ քաղցկեղի ռեցիդիվ են կասկածում. լրատվամիջոցներ
LifestyleTert.am-ը գրում է.
Բժիշկները ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովի մոտ ուռուցքային հիվանդության կրկնություն են կասկածում, գրում է Газета-ն՝ հղում անելով Life News-ին։
Աղբյուրները հայտնում են, որ 65-ամյա արտիստը բուժզննում է անցնում Մոսկվայի կլինիկաներից մեկում։
Չորս տարի առաջ Բույնովն ապաքինվել էր քաղցկեղից։ Բժշկական շրջանակներում աղբյուրները չեն բացառում, որ այժմ արտիստին կարող է վիրահատություն կամ քիմիաթերապիայի կուրս պահանջվել։