Բելառուսում 2016-ին կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
ՄշակույթՀամաձայն Հայաստանի եւ Բելառուսի մշակույթի նախարարների միջեւ ստորագրած 2014-2017թթ համագործակցության ծրագրի` Բելառուսում 2016-ին կանցկացվեն Հայաստանի մշակույթին նվիրված օրեր:
Ինչպես հաղորդում «Բելտան», ծրագիրը ներառում է թատերական, երաժշտական եւ պարային խմբերի փոխայցելություններ:
Ծրագրի շրջանակում երկու երկրներում կանցկացվեն կինոյի օրեր, համատեղ կինոփառատոններ: Կողմերը կաջակցեն, որպեսզի երկու երկրների թանգարանները կարողանան հետաքրքրական ցուցադրություններ կազմակերպել Հայաստանում եւ Բելառուսում: Մասնավորապես 2015-ին Բելառուսում նախատեսվում է հայ նկարիչ Արեւիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցադրությունը, իսկ Հայաստանում տեղի կունենա Միխայիլ Սավիցկու ստեղծագործությունների ցուցադրությունը: Ծրագիրը կշարունակցվի մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը: