Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 8-9-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Արագածի փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքու մ այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայի 13 հասցեում գտնվող թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի մոտակայքում` 500 քմ, Ֆուչիկի և Աբելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի նախկին ուսումնարանի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Վ. Սարգսյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց` 200 քմ, Աբովյան քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում` 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Կախակնի գյուղի սկզբնամասում 2 հա խոտածածկույթ և 300 եղևնի, Արարատի մարզի Մխչյան գյուղի առաջին փողոցի տներից մեկին հարակից հողամասում` 150 քմ եղեգնուտ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի հանդամասում` 6 հա, Զորական գյուղում` 2000 քմ, Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում` 8 հա, Շիրակամուտ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: