Մաշա Մնջոյանը՝ առաջիկա մեծ մենահամերգի և Թաթայի հետ զուգերգ ունենալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Մերի Մնջոյանի սպասված մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, բայց ոչ հայրենիքում, առաջիկայում երգչուհու համար բացի սպասվելիք մենահամերգից, համերգային բուռն շրջագայություններ են սպասվում. այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց հենց երգչուհին.
«Սեպտեմբերի 15-ին կմեկնեմ Ավստրալիա, որտեղ տեղի կունենա իմ առաջին մենահամերգը: Մինչ իմ մեծ մենահամերգը, սեպտեմբերի 27-ին ես կմասնակցեմ հայկական «Նաիրի» պարային խմբի համերգին, որոնց կողմից էլ եղել է առաջարկն ու հրավերը, որպեսզի հենց Ավստրալիայում կայանա իմ առաջին մենահամերգը, ինչն ինձ համար անչափ հուզիչ է եւ պատասխանատու, այն ինձ մեծ պատիվ է բերում»,- նշեց Մերին ու հավելեց.
«Իհարկե, ես շատ կցանկանայի, որպեսզի իմ հայրենիքում ու մասնավորապես Գյումրիում կայանար իմ մենահամերգը, այդ ուղղությամբ ես աշխատում էի դեռ տարվա սկզբին՝ իմ 20-ամյակի կապակցությամբ, սակայն Գյումրու Ավետիսյանների տան ողբերգությունը ողջ Գյումրիի ողբերգությունն էր, ուստի ես էլ ճիշտ չհամարեցի այն իրականացնել: Հուսամ մի՝ օր իմ երազանքը կկատարվի եւ այստեղ՝ Հայաստանում, իմ առաջին մենահամերգը, որը պարտադիր կկայանա Գյումրիում, շատ չի ուշանա»:
Շարունակությունը՝ այստեղ: