Կապանի դպրոցականները հնարավորություն ունեն մասնակցելու KoDU միջավայրում խաղերի պատրաստման անվճար դասընթացին
ՀասարակությունՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ճարտարագիտական համալսարանը Կապանի դպրոցականների համար նախաձեռնել են խաղերի պատրաստում KoDU միջավայրում դասընթացը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ֆեյսբուքյան միջոցառումից, ծրագրի շրջանակներում աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ։
Դասընթացների ընթացքում աշակե րտները կբաժանվեն թիմերի, և թիմերը կաշխատեն համատեղ նախագծերի վրա։ Դասընթացների ավարտին մասնակցած աշակերտները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած խաղերը:
Դասընթացների մասնակցությունն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 20-ը: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: