ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ-ի միջպետական հանձնաժողովի նիստին
ՀասարակությունՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետի գլխավորությամբ մասնակցում է 2015թ. սեպտեմբերի 8-11-ին Եկատերինբուրգում և Նիժնի Տագիլում անցկացվող ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 13-րդ նիստին և ՀԱՊԿ-ի ՌՏՀՄՀ-ի նախագահին առընթեր ռազմատնտեսական հարցերով աշխատան քային խմբի խորհրդակցությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: