Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները կայցելեն Տավուշի սահմանամերձ բնակավայրեր
ՀասարակությունՀՀ կառավարության նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն, մինչև սեպտեմբերի 20-ն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները Երևանից կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, տեղի բնակչությանը և հատկապես երեխաներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանի առաջարկով բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։ Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: