Հմայիչ Լեդի Գագան՝ Հոլիվուդում
LifestyleNews.am-ը գրում է.
Վաղուց է, լուրեր չեն տարածվել Լեդի Գագայի մասին։ Վերջին անգամ պարբերականները երգչուհուն անդրադարձել են «Ամերիկյան սարսափ պատմություններ» ֆիլմի մասին խոսելիս։ Ֆիլմում 29-ամյա Գագան կերտել է Էլիզաբեթ հյուրանոցի տիրուհու դերը։ Գագան մարմնավորում է գլամուրային կնոջ, որը չնայած իր գեղեցկությանն ու նորաձեւ լինելուն՝ դավեր է նյութում բոլորի դեմ։

Երեկ պապարացիները հայտնի երգչուհուն «բռնացրել են» Հոլիվուդի Pump Lounge ռեստորան գնալիս։

Ի դեպ, հայտնի երգչուհին հանել էր նշանադրության մատանին։

Աղբյուրը՝ Daily Mail