Գիտնականները մշակել են փոխպատվաստներ, որոնք «ձգում են» քաղցկեղային բջիջները
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները մշակել են հատուկ փոխպատվաստներ, որոնք կարող են դեպի իրենց ձգել օրգանիզմում շրջանառվող քաղցկեղային բջիջները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտողները հուսով են, որ նման պատրաստվածքները բժիշկներին կօգնեն վաղ փուլերում բացահայտելու ուռուցքի տարածումը: Առայժմ գյուտը փորձարկել են սոսկ մկների վրա:
Փորձարկումները ցույց են տվել, որ այդ փոխպատվաստները քաղցկեղի առանձին բջիջների թույլ չեն տալիս ներթափանցել օրգանիզմի այլ մասեր, որտեղ կարող են զարգանալ այլ ուռուցքներ, ասես «ներծծելով» դրանք: Հետազոտությունները հրապարակվել են Nature Communications հանդեսում:
Մեծ Բրիտանիայի Cancer Research UK բարեգործական կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղից տասը մահերից ինը տեղի Է ունենում հենց այն պատճառով, որ ուռուցքը տարածվում Է օրգանիզմի այլ մասեր: