Հայաստանում ՏՏ ոլորտը շարունակում է աճ գրանցել
ՀասարակությունՉնայած համաշխարահային բարդ տնտեսական իրավիճակին, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է աճ գրանցել:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
ՏՏ ոլորտում Հայաստանի գլխավոր գործընկերներից է ԱՄՆ-ը, որն, ըստ նրա, խնդիրներ է հարուցում այդ երկիր ոլորտի հայաստանցի մասնագետների գործուղումների կազմակերպման հարցում:
«Ինչ վերաբերում է այն սահմանափակումներին, որ մեր առջև դնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր ՏՏ ոլորտի հայաստանցի մասնագետների ամերիկյան գործուղումների առումով, ապա դա հենց իրենց է վնասում:
ԱՄՆ դեսպանը ելույթ ունեցավ այս հարցի կապակցությամբ, ներկայումս ընթանում են բանակցություններ: Մենք հույս ունենք, որ քաղաքական վայրիվերումների հետևանքով այլևս նման խնդիրներ չենք ունենա»,- նկատեց Վարդանյանը։