Կառավարության նիստը մեկնարկեց շնորհավորանքով
ՀասարակությունՀՀ կառավարության այսօրվա նիստը սկսվեց շնորհավորանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ կառավարության առաջին նիստին մասնակցելու առթիվ և մաղթեց նրան բեղմնավոր աշխատանք:
Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է նախորդ շաբաթ: